3 օգոստոսի 2012 - 19:05 AMT
Ըստ Forbs-ի, Տիեստոն գլխավորել է ամենաբարձր վարձատրություն ստացող դիջեյների վարկանիշը

Ըստ Forbs-ի, հոլանդացի էլեկտրոնային երաժիշտ Տիեստոն գլխավորել է ամենաբարձր վարձատրություն ստացող դիջեյների վարկանիշը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ըստ ամսագրի տվյալների, մեկ տարվա ընթացքում Տիեստոն կարողացել է վաստակել 22 մլն դոլար:

Երկրորդ տողը ցուցակում զբաղեցրել է հայտնի դաբստեպային դիջեյ Skrillex-ը, իսկ եռյակը եզրափակում է սկանդինավյան Swedish House Mafia եռյակը: