3 օգոստոսի 2012 - 19:04 AMT
Pink Floyd-ի երաժիշտները հերքել են այն տեղեկատվությունը, որ հանդես կգան Օլիմպիադայի փակման արարողությանը

Pink Floyd-ի երաժիշտները հերքել են տեղեկատվությունն այն մասին, որ խումբը օգոստոսի 12-ին պետք է հանդես գա Լոնդոնի Օլիմպիական խաղերի փակման արարողությունում, հաղորդում է Gigwise-ը:

Այն մասին, որ խումբը հանդես է գալու Օլիմպիադաի փակման արարողությանը, հայտարարել էր բրիտաքնացի կատարող Էդ Շիրանը: Ըստ նրա, ինքը խմբի հետ պետք է կատարեր «Wish You Were Here» երգը:

Սակայն Խմբի մենեջմենթը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, որ Pink Floyd-ը ներառված չէ խաղերի փակման արարողությունում: