3 օգոստոսի 2012 - 19:18 AMT
Իրաքում ոստիկանների վրա հրաձգության և ռումբի պայթյունի արդյունքում տուժել է 6, մահացել` 8 մարդ

Ուրբաթ օրը Իրաքում ոստիկանական պահակակետի վրա հարձակման և ռումբի պայթյունի արդյունքում զոհվել է 8, վիրավորվել` 6 մարդ, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»:

Բաղդադից 50 կմ հյուսիս-արևելքում տեղակայված Բաակուբա քաղաքում անհայտ անձիք հրաձգության են ենթարկել ոստիկանական պահակակետը: Արդյունքում զոհվել է ոստիկանության 4 աշխատակից, ևս 2-ը վիրավորվել են:

Հուլիսին Իրաքում պայթյունների և հարձակումների արդյունքում զոհվել է 325 մարդ, նշում է աղբյուրը: