3 օգոստոսի 2012 - 19:19 AMT
ՌԴ ԱԳՆ. ՄԱԿ-ը հաստատում է, որ սիրիական ընդդիմությունը միայն ավելի է սրում հակամարտությունը

Սիրիայում ՄԱԿ-ի միջազգային դիտորդների առաքելությունը փաստել է, որ ընդդիմությունը երկրում սադրում է ռազմական գործողություններ: Ինչպես հաղորդում է «Ռոսբալթը», այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:

«ՄԱԿ-ի դիտորդները հաստատել են, որ Սիրիայի ընդդիմությունը ոչ միայն կիրառում է ծանր հրետանի, այլ նաև սադրում է ռազմական գործողություններ` ավելի սրելով հակամարտությունը»,-գրել է նա:

Վերջերս, Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Բաբակար Գէն ևս հայտարարել էր, որ երկրում շարունակական բռնության պատճառը, հակամարտության երկու կողմերի ձեռքի գործն է: