3 օգոստոսի 2012 - 19:33 AMT
Սիրիական կառավարությունը, առաջիկա շաբաթներին, հնարավոր է, վարկ ստանա Մոսկվայից

Սիրիայի իշխանությունները դիմել են Մոսկվային` խնդրելով տրամադրել ֆինանսական աջակցություն: Ռուսաստանը խոստացել է դիտարկել հարցը, այսօր Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայի ֆինանսների նախարար Մուհամմեդ Ժլեյլյատին:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ըստ սիրիացի նախարարի, դա կօգներ երկրին «հաղթահարել ճգնաժամը»:

«Այժմ մեզ համար ամենակարևորը Սիրիայի շուրջ տիրող շրջափակումից ազատվելն է: Մենք պետք է լուծենք տնտեսական հարցեր»,-ընդգծել է Սիրիայի ֆինանսների նախարարը: