3 օգոստոսի 2012 - 19:59 AMT
ԶԼՄ-ները հաղորդում են սիրիական և հորդանանյան բանակների բախման մասին` երկու երկրների սահմանին

Սիրիայի և Հորդանանի սահմանին բախում է տեղի ունեցել երկու երկրների բանակների զինված ստորաբաժանումների միջև, հաղորդում է MIGNews-ը` հղելով Al-Jazeera-ին:

Հորդանանցի զինվորներն օգնել են 400 սիրիացի փախստականների անցնել սահմանը այն պահին, երբ սիրիացիները նրանց ուղղությամբ կրակ են բացել:

Սիրիացի զինվորականները, կարճ ժամանակով հետապնդելով փախստականներին, ներխուժել են Հորդանանի տարածք. վիրավորվել են 2 փախստականներ և մեկ հորդանանցի զինվորական:

Հորդանանի հետ սահմանն ամեն օր անցնում է մոտ 2 հազար սիրիրացի: Նրանց թիվը հորդանանում գերազնացում է 140 հազարը: