Օլիմպիական խաղեր. Հայ հեռացատկորդներին չհաջողվեց մտնել եզրափակիչ փուլ

Օլիմպիական խաղեր. Հայ հեռացատկորդներին չհաջողվեց մտնել եզրափակիչ փուլ

PanARMENIAN.Net - Օլիպիական խաղերի յոթերորդ օրը՝ օգոստոսի 3-ին, պայքարի դուրս եկան հեռացատկորդները:

Հայաստանն այս մրցաձևի որակավորման փուլում ներկայացրին Վարդան Փահլևանյանն ու Արսեն Սարգսյանը:

Սարգսյանը ելույթ ունեցավ B ենթախմբում և ցույց տվեց 7.38, 7.62 և 7.60 արդյունքներ: Նա 21 հեռացատկորդների շարքում գրավեց 11-րդ տեղը:

A խմբում ընդգրկված էր Փահլևանյանը ցույց տվեց ավելի համեստ արդյունք: Երեք հնարավորից նա օգտագործեց մեկը և 6.55 արդյունքով զբաղեցրեց 21-րդ տեղը: Այսպիսով, հայ մարզիկները չկարողացան դուրս գալ եզրափակիչ փուլ:

Հեռացատկի եզրափակիչ մտան լավագույն 12 տեղերը զբաղեցրած աթլետները: Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին: Այդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից հարթակ կելնի նաև ծանրորդ Նորայր Վարդանյանը (94 կգ): Հիշեցնենք, որ մինչև այս պահը հայ մարզիկներից ոչ ոք Լոնդոնի Օլիմպիական խաղերում մեդալ չի նվաճել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---