Օլիմպիական շաբաթն աչքի է ընկել զավեշտալի դեպքերով

Օլիմպիական շաբաթն աչքի է ընկել զավեշտալի դեպքերով

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերն ավանդաբար գրավում են աշխարհի ուշադրությունը և ոչ մի մանրուք աննկատ չի մնում: Այդ թվում նաև զավեշտալի դեպքերը: Դրանք բավականին շատ էին, ընդ որում ինչպես ուրախ, այնպես էլ ոչ այնքան:

Լոնդոնի Օլիմպիական խաղերը պատմության մեջ կմտնեն նաև զավեշտակի դեպքերով ու սկանդալներով: Ընդ որում, դա սկսվեց դեռ մինչ խաղերի մեկնարկը:

Պարզվեց, որ բրիտանացի կազմակերպիչները խնդիրներ ունեն աշխարհագրության ու քաղաքական նրբությունների հետ: Նրանք ստիպված եղան բազմաթիվ անգամ ներողություն խնդրել ու շտկել սխալները: Թայվանի կարմիր-կապույտ դրոշի փոխարեն ծածանվում էր այդ երկրի ԱՕԿ-ի դրոշը, իսկ իսրայելցի ըմբիշների հանդերձարանի վրա՝ Պաղեստինի դրոշը:

Որոշ ուկրաինացի մարզիկների կեսագրություններում Ուկրաինան նշվել էր որպես ՌԴ շրջան: Սակայն ամենից շատ սխալներ բաժին են ընկնում Կորեայի թերակղզուն: Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի հավաքականին ներկայացնելիս, նրանց լուսանկարենրի դիմաց Հարավային Կորեայի դրոշն էր:

Ուկրաինացի մարզիկներն արդեն հասցրել էին միմյանց շնորհավորել, երբ իմացան, որ ճապոնացիների բողոքը բավարարված է և իրենք այժմ միայն չորրորդն են, հայտնում է vesti.ru-ն:

Ամենամեծ զավեշտը Ուեմբլի մարզադաշտի բանալիների կորուստն էր: Հանրաճանաչ Սքոթլանդ Յարդն այդպես էլ չկարողացավ գտնել դրանք:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---