4 օգոստոսի 2012 - 11:34 AMT
Daily Telegraph. «Մահմեդական եղբայրների» սիրիական բաժանմունքը սեփական գրոհային խմբավորումն է ստեղծել

«Մահմեդական եղբայրներ» միջազգային կազմակերպության սիրիական բաժանմունքը սեփական գրոհային խմբավորումն է ստեղծել, որը գործում է «Սիրիայի ազատ բանակից առանձին, որը մինչ օրս համարվում էր զինյալ ընդդիմության գլխավոր ուժը: Այդ մասին հայտնում է բրիտանական Daily Telegraph-ը՝ հղում անելով հակակառավարական ուժերի դաշտային գեներալներին:

«Զինյալ մահմեդական եղբայրներ» անվանումը ստացած նորաստեղծ խմբավորման ղեկավարներից մեկը, որը հայտնի է Աբու Համիզ կեղծանունով, հայտարարել է, որ այդ կազմակերպությունը համագործակցում է Սիրիայի ազգային խորհրդի հետ, որը տեղակայված է Թուրքիայում:

Ըստ պարբերականի, առանձին զինված խմբավորման ստեղծումը սիրիական ընդդիմության շարքերում պառակտման արդյունք է: