
Նախօրեին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատական նիստը, որտեղ լսվում էր Մարիամ Գևորգյանի հայցն ընդդեմ Հայկանուշ Միքայելյանի: «Առավոտը» գրում է, որ տուժող կողմը որպես փոխհատուցում պահանջում է 17 միլիոն 350 հազ. դրամ է… Սա առիթ դարձավ, որ տուժող Մարիամ Գևորգյանի նախկին ամուսինն ու ծեծի ենթարկած սկեսրոջ հարազատները հայտարարեն, որ այս դատական հայցը մի նպատակ ունի` ուզում են իրենցից փող պոկել:
«Առավոտը» Մարիամ Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանից հետաքրքրվել է, թե ինչի հիման վրա է հաշվարկվել 17 միլիոն 350 հազ. դրամը: Փաստաբանի խոսքով` ցանկացած տուժող, որին պատճառվել է վնաս, իրավունք ունի փոխհատուցում պահանջելու, տվյալ դեպքում այդ գումարը բարոյական եւ նյութական վնասի հանրագումարն է: Ինչ վերաբերում է գումարին, ապա դա բժշկական փաստաթղթերի հիման վրա հաշվարկված գումարն է, որը հետագայում, եթե դատավճիռը կայացվի հօգուտ տուժողի, պետք է ուղղվի բժշկական ծառայություններին: Այսինքն փոխհատուցման գումարով պետք է վերականգնվի Մարիամ Գևորգյանի առողջությունը, որը, ըստ հայցի, վնասվել է խոշտանգումների արդյունքում»,- գրում է «Առավոտը»: