4 օգոստոսի 2012 - 12:05 AMT
Իջևանում ապօրինի հատել են ծառերը

Իջևանի ոստիկանությունից հայտնում են, որ որ 1988 թ. ծնված Գևորգ Օ.-ն հունիսի 30-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության տեղամասից ապօրինի հատել է 23 հաճարենի և 1 թխկի, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 2.568.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է նախաքննություն: