4 օգոստոսի 2012 - 12:20 AMT
Մարտունի-Վարդենիս ճանապարհին մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ի գիշերը արտակարգ պատահար է տեղի ունեցել Մարտունի-Վարդենիս ճանապարհին : «ՎԱԶ-211200» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով մեքենայում գտնվող 1-ամյա աղջնակը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: