14 դեկտեմբերի 2004 - 20:12 AMT
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՆՏԻՆԳԵՆՏԸ ՋԱՎԱԽՔՈՒ՞Մ
Ջավախքում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից մեկը կարող է լինել «Ջավախքում ժամանակավորապես տեղակայված սահմանափակ ամերիկյան ռազմական կոնտինգենտը», գտնում է Ջավախքի խնդիրներում մասնագիտացած հայ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` «Գոլոս Արմենիի» թերթում այսօր հրապարակված «Մոտեցող ճգնաժամից ոչ ստանդարտային ելք» հոդվածում: Նման տարբերակ կարող էր բավարարել «Թբիլիսիին եւ միաժամանակ դրական կընդունվեր հայերի կողմից», նշում է հոդվածի հեղինակը: Ջվախքում տիրող իրավիճակի բարդությունը, սոցիալ-տնտեսական ճգնաժամը եւ հայ բնակչության անվտանգության երաշխիքների խնդիրը ստիպում է քաղաքական վերլուծաբաններին փնտրել իրավիճակից դուրս գալու նոր ուղիներ, ասում է Ս.Մինասյանը: Ռուսաստանյան ռազմակայանը, քաղաքագետի կարծիքով, որը «հայերի կողմից ավելի քիչ է ընկալվում որպես իրենց անվտանգության գործակից, հատկապես այդ կայանից ազգությամբ հայ զինվորականների դուրս բերումից հետո»: Առավել եւս այդ ռազմակայանի դուրս բերումը ակնհայտ է: Միեւնույն ժամանակ, շարունակում է Ս.Մինասյանը, ԱՄՆ հետքրքրվածությունը Ջավախքի խնդրով պայմանավորված է բազում պատճառներով: ԱՄՆ բավականին մտահոգված է տարածաշրջանի հակամարտային ներուժով, ավելի եւս, որ «երկարաժամկետ հեռանկարում ամերիկյան վարչակազմը դիտում է Երեւանը որպես բավականին լուրջ գործընկեր տարածաշրջանային անվտանգության ոլորտում»: «Ջավախքում ստեղծված իրավիճակի շուրջ ամերիկյան վարչակազմի իրական հետքրքրվածության մասին վկայում է այն, որ մի շարք ամերիկյան բարձրագույն հաստատություններում, ինչպես նաեւ հեղինակավոր վերլուծական ինստիտուտներում արդեն սկսել են լրջորեն զբաղվել տվյալ հարցի ուսումնասիրությամբ»: Հեղինակն ավելացնում է, որ եղած տեղեկության համաձայն` «որպեսզին Թբիլիսին անդամակցի «Հազարամյակի մարտահրավերներ» նախագծին ամերիկյան կողմը որպես առաջնահերթ եւ պարտադիր իրականացվելիք պահանջ առաջ էր քաշել Ջավախքի տնտեսական վերականգնման մի քանի նախագծերի իրականացում»: Հեղինակը հիշեցնում է նաեւ ԱՄՆ ազդեցիկ հայ համայնքի մասին: «Հաշվի առնելով, որ Վրաստանը ի վիճակի չէ իրականացնել Ջավախքում սոցիալ-տնտեսական նախագծեր` Հայաստանը եւ հայ համայնքը, որպեսզի թուլացնեն լարվածությունը Ջավախքում, կարող են իրենց վրա վերցնել մի շարք առաջնահերթ խնդիրների լուծումը` պաշտոնական Թբիլիսիի քաղաքական մոտեցումների լիբերալիզացման հետ զուգահեռ»: Նմանատիպ հարցեր լուծելու հայկական Սփյուռքի իրական ներուժի մասին վկայում են բազմամիլիոն դրամահավաքները Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման համար, ավելացնում է Սերգեյ Մինասյանը:

Հոդվածի օրիգինաալը` http://www.golos.am/2000/december_2004/14/index_december14.html