4 օգոստոսի 2012 - 13:37 AMT
Իրանը հաջողությամբ փորձարկել է կատարելագործված «Ֆաթեհ-110» բալիստիկ հրթիռը

Իրանը հաջողությամբ փորձարկել է կատարելագործված փոքր հեռահարության «Ֆաթեհ-110» բալիստիկ հրթիռը: Ինչպես այսօր հայտնել է Իրանի պաշտպանության ու լոգիստիկայի նախարար Սարդար Ահմադ Վահիդին ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, 300կմ հեռահարությամբ հրթիռը թիրախավորման ճշգրիտ համակարգ ունի: «Ֆաթեհ-110» բալիստիկ հրթիռը առկա է Իրանի զինանոցում արդեն 2002 թվականից: