Նարեկ Գալստյան. Ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն

Նարեկ Գալստյան.   Ազատագրված  տարածքները պետք է վերաբնակեցվեն

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի իշխանություններին ազատագրված տարածքները վերաբնակեցնելու համար մեղադրելը միաջզգային հանրության ուշադրությանը չի արժանանա, սա առաջին անգամը չէ, որ պաշտոնական Բաքուն նման մեղադրանք է ներկայացնում Արցախի իշխանություններին», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը: Քաղաքագետն ասաց, որ այս մեղադրանքների ֆոնին, Ադրբեջանը շարունակում է տեղավորել իր քաղաքացիներին Շահումյանի հյուսիսային հատվածում: Անդրադառնալով ԼՂՀ ԱԳՆ-ի պատասխանի հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու հարցին, քաղաքագետն ասաց, որ այս օրերին արտգործնախարարության հայտարարությունը բավական քննադատվել է և գուցե արդարացիորեն, բայց ինքը ուշադրություն է դարձրել հայտարարության մեջ առկա մի փաստի : Այնտեղ ասված է, որ ԼՂՀ իշխանությունները կազմակերպված վերաբնակեցման քաղաքականություն չեն վարում և միջազգային դիտորդները կարող են հաստատել դա : Ուշադրությունը հրավիրելով «կազմակերպված» բառին, քաղաքագետն ասաց. «Ինձ համար անհասկանալի է, ինչու չի տարվում այդ , այսպես կոչված, կազմակերպված քաղաքականությունը և ավելի անհասկանալի է , այն, որ ղարաբաղյան կողմը մի տեսակ մեղավորի կարգավիճակով է հանդես գալիս այս հարցում : Ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն, ավելին` այնտեղ հնարավորինս պետք է խթանել ծնելությունը» :

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---