4 օգոստոսի 2012 - 14:45 AMT
Դաղստանում ավազակախմբի անդամ է ոչնչացվել

Դաղստանում հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է ավազակախմբի անդամ, որը հետագայում ճանաչվել է որպես Յուսուպ Մուրտազալիևը:

Ըստ իրավապահների, 1969թ. ծնված Մուրտազալիևը Շամխալական դիվերսիոն ահաբեկչական խմբի առաջնորդն էր: Նրան ոչնչացրել են Շամխալ ավանի ծայրամասում, որը գտնվում է Մախաչկալայից 15 կմ հեռավորության վրա:

Ահաբեկիչը ոչնչացվել է փոխհրաձգության արդյունքում: Ուժայինների թվում զոհեր ու վրրավորներ չկան, հայտնում է Լենտա.ռու-ն: