4 օգոստոսի 2012 - 15:04 AMT
Սիրիական սահմանից 1 կմ հեռավորության վրա Թուրքիան զրահատեխնիկայի զորավարժություններ է անցկացնում

Թուրքիայի հարավ-արևմուտքում` Մարդին նահանգում, ընթանում են զրահատեխնիկայի զորավարժություններ սիրիական սահմանից 1 կմ հեռավորության վրա: Զորախաղերում ընդգրկված են շուրջ 30 տանկեր, զրահապատ փոխադրիչներ և ինքնագնաց հրթիռային սարքեր:

«Զորավարժությունները չեն դադարում նաև գիշերային ժամերին: Տանկերը կենտրոնացած են յոթկիլոմետրանոց գոտում` Նուսայբին և Քամիլի սահմանամերձ քաղաքների շրջանում, որոնք գտնվում են քուրդ անջատողական խմբավորումների հսկողության տակ»,- հաղորդել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Փորձագետների կարծիքով, զորավարժություններն անցկացվում են քրդական խմբավորումներին ռազմական ուժը ցուցադրելու նպատակով, որոնք վերահսկում են Սիրիայի հյուսիսային շրջանները: