4 օգոստոսի 2012 - 16:23 AMT
Մարտի Ահտիսաարին չի լինի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը, կարծում են Մոսկվայում

ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ իր կարծիքով Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին Քոֆի Աննանի փոխարեն ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի բանագնաց նշանակելը բացառված է:

«Դա բացառված է: Ահտիսաարին խորը հրաժարականի մեջ է»,- ասել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Ահտիսաարի անունը սկսել է շրջանառվել Սիրիայում հակամարտության կարգավորման հարցով բանագնացի հնարավոր թեկնածուների մասին խոսակցություններում: