Սուդանը հաստատել է Հարավայն Սուդանի հետ «խելամիտ» պայմանավորվածությունների ձեռք բերումը

Սուդանը հաստատել է Հարավայն Սուդանի հետ «խելամիտ» պայմանավորվածությունների ձեռք բերումը

PanARMENIAN.Net - Սուդանի հանրապետության պաշտոնական անձինք հաստատել են Հարավային Սուդանի հետ «խելամիտ» պայմանավորվածությունների ձեռք բերումը նավթի փոխադրման համար վճարումների չափսի մասին, որն ավելի վաղ հակամարտության պատճառ է դարձել երկու կողմերի միջև:

Ավելի վաղ երկու երկրների միջև բանակցություններում Աֆրիկյան միության միջնորդ, ՀԱՀ նախկին նախագահ Տաբո Մբեկին հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են նավթի վերաբերյալ բոլոր ֆինանսական հարցերի շուրջ:

«Մենք վերջնական համաձայնության ենք հանգել Հարավային Սուդանի հետ նավթի փոխադրման հարցում և հույս ունենք մնացած հարցերը լուծել հետագա բանակցություններում»,- հայտարարել է Սուդանի նավթի նախարարության ներկայացուցիչ Ավադ Աբդուլ Ֆաթան:

Բանակցությունների սուդանցի մասնակից Մուտրիֆ Սիդդիկը ձեռք բերված համաձայնությունն անվանել է «խելամիտ» փոխզիջում, քանի որ երկու կողմերն էլ ստիպված են եղել գնալ զիջումների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---