4 օգոստոսի 2012 - 17:17 AMT
Ահարոն Զեզվի Ֆարքաշ. Իսրայելը շուտով հարված կհասցնի Իրանին

Իսրայելը մոտ ապագայում հարված կհասցնի Իրանին, կարծում է իսրայելական հետախուզության նախկին ղեկավար, գեներալ Ահարոն Զեզվի Ֆարքաշը:

Նա նշել է, որ Իրանը չի վախենում իր ռեժիմի տապալումից, այլապես կդադարեցներ իր միջուկային ծրագիրը դեռ 2002-ին, երբ ամերիկացիները ներխուժեցին Իրաք:

Ֆարքաշը հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է աջակցի Իսրայելին Իրանին ռազմական հարված հասցնելու մտադրության մեջ: