Թալիբները կրակ են արձակել խաղաղ քաղաքացիներով միկրոավտոբուսների վրա. վեց հոգի մահացել են

Թալիբները կրակ են արձակել խաղաղ քաղաքացիներով միկրոավտոբուսների վրա. վեց հոգի մահացել են

PanARMENIAN.Net - Աֆղանստանի բնակիչներով երկու միկրոավտոբուսների վրա թալիբների հարձակման ժամանակ մահացել են վեց հոգի: Եվս մեկ մարդ տուժել է և հոսպիտալացվել, հաղորդում է «Ռոսբալտը»:

Մարդիկ մեկնում էին աֆղանական գավառներից մեկը տոնավաճառին մասնակցելու համար:

Ավելի վաղ հաղորդվել է, որ աֆղանական Բաղդիս գավառում ՆԱՏՕ-ի զորասյան վրա «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման ժամանակ վիրավորվել են իտալական զորախմբի երեք զինծառայողներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---