4 օգոստոսի 2012 - 17:55 AMT
Ռուսաստանի ԿԲ-ն կթողարկի օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանի պատկերով մետաղադրամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդել է, որ Լոնդոնի Օլիմպիադայում ռուս չեմպիոնների և մրցանակակիրների անունները կհայտնվեն հատուկ մետաղադրամների վրա, որոնք կթողարկի Կենտրոնական բանկը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք այսօր զրուցել ենք Կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատևի հետ: Ըստ պայմանավորվածության, Օլիմպիական խաղերի արդյունքներով կթողարկվեն չեմպիոնների ու մրցանակակիրների անուններով 1 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամներ»,- ասել է Պուտինը:

Հաղթողների անունները կլինեն ոսկե մետաղադրամների վրա, իսկ արծաթե և բրոնզե մեդալակիրների անունները` համապատասխամաբար արծաթե և բրոնզե 1 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամների:

Օլիմպիական խաղերում Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է հայ ձյուդոիստ Արսեն Գալստյանը: