Հնդկաստանում ջրհեղեղից մահացել են առնվազն 10 հոգի

Հնդկաստանում ջրհեղեղից մահացել են առնվազն 10 հոգի

PanARMENIAN.Net - Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտտարակխանղ նահանգի առնվազն 10 բնակիչներ մահացել են և 38-ը անհայտ կորած են հորդ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի արդյունքում:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ջրհեղեղի հետևանքով քանդվել են տասնյակ տներ, ինչպես նաև փակվել են ճանապարհները:

Իշխանություններն իրականացնում են տեղի բնակիչների տարհանում, ինչպես նաև անցկացնում են փրկարարական գործողություններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---