5 օգոստոսի 2012 - 17:17 AMT
Մարիո Մոնտին կոչ է արել եվրոպացի գործընկերներին ավելի մեծ ակտիվությամբ աշխատել ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ

Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին կոչ է արել եվրոպացի գործընկերներին ավելի ակտիվ գործողություններ ձեռնարկել եվրագոտում ծագած ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Այս մասին գերմանական «Շպիգել» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Իտալիայի կառավարության ղեկավարը:

«Եթե եվրոն վերածվի Եվրոպայի փլուզման պատճառ, կխարխլվեն հենց Եվրոպա կոչվող նախագծի հիմքերը»,-ընդգծել է Իտալիայի վարչապետը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: