5 օգոստոսի 2012 - 17:24 AMT
Լոնդոն-2012. Արսեն Ջուլֆալակյանը 1/8 եզրափակչում հաղթեց Դանիյար Կոբոնովին

Օգոստոսի 5-ին Օլիմպիական խաղերում հայ ըմբիշներից առաջինը իր ելույթը սկսել է Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը: 74 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշը 1/8 եզրափակչում հանդիպեց Դանիյար Կոբոնովին (Ղրղզստան):

Ջուլֆալակյանը առաջին մրցափուլում առավելության հասավ 1:0 հաշվով, երկրորդում կրկին արձանագրվեց նույն հաշիվը, և հայ ըմբիշը դուրս եկավ 1/4 փուլ:

Այդտեղ նրա մրցակիցն է լինելու Ալեքսանդր Կիկինոուն (Բելառուս), որը հաղթել է Ասխատ Դիլմուխամեդովին (Ղազախստան):