Ռուսաստանի սպորտի նախարարը մեղադրել է Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը ոչ օբյեկտիվ լինելու մեջ

Ռուսաստանի սպորտի նախարարը մեղադրել է Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը ոչ օբյեկտիվ լինելու մեջ

PanARMENIAN.Net - Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը կարող է Ռուսաստանին վերաբերել, եթե ոչ կանխակալ, ապա, համենայն դեպս, ոչ օբյեկտիվ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Սովետսկիյ սպորտը», հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն: Այս հայտարարությունը կապված է հեծանվորդուհի Յուլիա Բարանովային մրցումներից հեռացնելու որոշման հետ:

Նա հայտարարել է, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը Լոնդոն է բերել 140 կասկածելի փորձանմուշ: Ընդ որում, Մուտկոն հավելել է, որ համոզված է ռուս մարզիկների «մաքուր լինելու» մեջ, քանի որ նրանք ստուգվել են ռուսական հակադոպինգային ծառայության կողմից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---