Լոնդոն-2012. Արսեն Ջուլֆալակյանը հաղթահարեց 1/4 եզրափակչի արգելքը

Լոնդոն-2012. Արսեն Ջուլֆալակյանը հաղթահարեց 1/4 եզրափակչի արգելքը

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 1/4 փուլում Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) ուժերը չափեց բելառուս Ալեքսանդր Կիկինովի նկատմամբ:

Հայ ըմբիշը առաջին մրցափուլում ուժեղ էր և հաղթեց 2:0 հաշվով: Երկրորդում նա կրկին շատ ակտիվ էր և մրցակցին ոչ մի հնարավորություն չէր տալիս: Ջուլֆալակյանը հաղթեց 3:0 հաշվով և նրան ընդամենը մեկ քայլ է բաժանում ոսկե մեդալի համար պայքարից:

Կիսաեզրափակչում Ջուլֆալակյանը ուժերը չափելու է Էմին Ահմադով (Ադրբեջան)- Զուրաբի Դատունաշվիլի (Վրաստան) զույգի հաղթողի հետ:

1/8 փուլում Ջուլֆալակյանը երկու մրցափուլերում առավելության էր հասել Դանիյար Կոբոնովի (Ղրղզստան) նկատմամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---