Արսեն Ջուլֆալակյանը ապահովեց Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալը

Արսեն Ջուլֆալակյանը ապահովեց  Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալը

PanARMENIAN.Net - Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74 կգ քաշայինների պայքարի կիսաեզրափակչում հաղթեց ադրբեջանցի Էմին Ահմադովին:

Առաջին մրցափուլում հայ մարզիկը շատ վստահ գործեց և կարողացավ գլորել մրցակցին` վաստակելով մեկ միավոր: Նա ուժեղ էր նաև երկրորդ մրցափուլում և հաղթեց 3:0 հաշվով: Ջուլֆալակյանը մտավ եզրափակիչ և ապահովեց Հայաստանի համար առաջին մեդալը:

Եզրափակչում նա կմրցի ռուս Ռոման Վլասովի հետ, ով հաղթել է Ալեքսանդր Կազակևիչին (Լիտվա):

1/8 եզրափակչում հայ ըմբիշը ուժեղ է եղել Դանիյար Կոբոնովից (Ղրղզստան), իսկ 1/4-ում` բելառուս Ալեքսանդր Կիկինովից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---