15 դեկտեմբերի 2004 - 22:03 AMT
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Եվրոպական Խորհրդարանն այսօր ուղղում է մտցրել «ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Թուրքիայի առաջընթացի մասին» զեկույցի տեքստում, որում խորհրդարանականները կոչ են անում Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը: Պատգամավորներ Ֆրենսիս Վուրցի եւ Դիմիտրիս Պապադիմոուլիսի կողմից առաջադրված թիվ 18 ուղղումը կոչ է անում Թուրքիային «առաջ տանել հայ ժողովրդի հետ հաշտեցման գործընթացը` հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը ճանաչելու ճանապարհով»: