6 օգոստոսի 2012 - 11:09 AMT
Rogers Cup-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Թոմմի Հաասի հետ

Օգոստոսի 6-12 Տորոնտոյում կկայանա Rogers Cup մրցաշարը, որտեղ հանդես կգա արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը:

Առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Թոմմի Հաասի (Գերմանիա) հետ: Օգոստոսի 6-ին հրապարակված АТР վարկանիշում արգենտինացին զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը, իսկ գերմանացի թենիսիստը` 25-րդ: Նրանք անցկացրել են 3 պաշտոնական հանդիպում, և 3:0 հաշվով առջևում է Նալբանդյանը: Rogers Cup-ի մրցանակային ֆոնդը կազմում է 2,648,700 մլն դոլար: