Ալեքսանդր Կարելին. Արսեն Ջուլֆալակյանը անսահման բռնկվող է, սուր, աշխատում է տարածության վրա

Ալեքսանդր Կարելին. Արսեն Ջուլֆալակյանը անսահման բռնկվող է, սուր, աշխատում է տարածության վրա

PanARMENIAN.Net - Եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինը մեկնաբանել է հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Վլասովի հաղթանակը Լոնդոնի Օլիմպիադայի եզրափակչում: Վլասովը հաղթանակ է տարել հայ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի նկատմամբ:

«Ռոմանը դժվար է սկսել մրցաշարը, բայց հետո եզրափակչում վստահ և հստակ հաղթանակ տարել: Նա չի խախտել ոչ մի մարզական դրույթ և, ամենագլխավորը, հավատարիմ է մնացել իրեն: Ռոմանը ցուցադրել է իր պայքարի ոճը, հատկապես հաշվի առնելով այն, որ նրանք Արսենի հետ հակապատկերներ են: Արսենն անսահման բռնկվող է, սուր, աշխատում է տարածության վրա, իսկ Ռոմանը ճկուն է և դիմացկուն: Անկեղծ ասած, Վլասովը նրա նկատմամբ կարգապահ և համոզիչ հաղթանակ տարավ: Ես շատ ուրախ եմ նրա համար»,- ասել է Կարելինը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---