ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. Ոստիկանությունում համակարգող խումբ է ձևավորվել![]() 6 օգոստոսի 2012 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, 2012 թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է համակարգող խումբ: Խմբի ղեկավարն է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Համաձայն հրամանի` ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում մինչև օգոստոսի 25-ը կստեղծվեն նաև օպերատիվ շտաբներ, կմշակվեն անհրաժեշտ միջոցառումների պլանները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |