Ավարտվեցին ՀՀ սփյուռքի նախարարության հիմնած «Սփյուռք» ամառային դպրոցի 2012թ. դասընթացները: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը ծրագրի ավարտին շեշտեց դրա կարևորությունը և ասաց, որ «Հայրենիք-Սփյուռք գործակցության դիտանկյունից անսահման կարևորվում է ամառային դպրոցի հիմնադրումն ու գործունեությունը:
«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հանձնվեցին հավաստագրեր և նվերներ, իսկ ԵՊՀ մշակույթի կենտրոնի ղեկավար Կ.Դավթյանին շնորհակալագիր` ծրագրին աջակցելու համար:
Նշենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Երևանի պետական համալսարանի աջակցությամբ ստեղծված ««Սփյուռք» ամառային դպրոցը շարունակական է: