Երևանում նշել են երկաթուղայինի օրը![]() 6 օգոստոսի 2012 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Երեկ Երևանի մանկական երկաթուղում տոնել են երկաթուղայինի օրը: Երկաթուղայիններին և իրենց ընտանիքների անդամներին շնորհավորել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Վերջինս իր շնորհավորական խոսքում նշել է, որ երկաթուղային տրանսպորտի զարգացումը երկրի տնտեսական զարգացման կարևոր գրավականներից մեկն է: Նախարարն ընդգծել է, որ երկաթուղու զարգացման համար կատարվում են անհրաժեշտ ներդրումներ, աճում են փոխադրումների ծավալները, բարձրանում է երթևեկության անվտանգությունը: Երկաթուղայիններին նաև շնորհավորել են Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը: Տոնական միջոցառման ժամանակ մի շարք երկաթուղայիններ արժանացել են «Ռուսական երկաթուղիներ» ՓՓԸ, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, «ՀԿԵ» ՓԲԸ-ի պատվոգրերի և պարգևների, իսկ երեք ամենահին երկաթուղայինների ընտանիքներին շնորհվել են մեդալներ` «Մասնագիտական նվիրվածության համար» : Միջոցառումը եզրափակվել է տոնական համերգով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |