6 օգոստոսի 2012 - 15:41 AMT
Քուրդ գրոհայինները կաթվածահար են արել Իրաքից Թուրքիա նավթատարի աշխատանքը

Քուրդ գրոհայինները Թուրքիայում պայթեցրել են նավթատարի հատվածը, որով նավթն Իրաքից առաքվում է Թուրքիա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պայթյունը տեղի է ունեցել նախօրեին ուշ երեկոյան Մարդին հարավ-արևելյան նահանգում:

Արդյունքում Իրաքի Կիրկուկ քաղաքից թուրքական Ջեյհան նավահանգիստ նավթի մատակարարումը դադարեցվել է:

Ծայրահեղականները բազմիցս պայթեցրել են այդ նավթատարը: Վերջին անգամ պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 21-ին, երբ նավթի առաքումը նույնպես դադարեցվել է: