6 օգոստոսի 2012 - 16:16 AMT
Տաջիկստանում ապստամբներին ձերբակալելու ռազմական գործողությունը 235 հազար դոլարի վնաս է պատճառել

Լեռնային Բադախշան ինքնավար մարզի վարչական կենտրոնում ռազմական գործողության հետևանքով նյութական վնասը, նախնական տվյալներով, կազմել է շուրջ 235 հազար դոլար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գեներալ Ադբուլլո Նազարովի սպանության մեջ կասկածյալների ձերբակալության հատուկ գործողության արդյունքում վնասվել են էլեկտրահաղորդումների գծեր, վարչական շենքեր և բնակելի թաղամասեր:

Հորոգի բնակիչները հաղորդում են, որ շատ տներում կոտրվել են ապակիները, կահույքը:

Առայժմ տեղեկատվություն չկա բնակիչներին փոխհատուցում կատարելու չափսերի մասին: