6 օգոստոսի 2012 - 17:41 AMT
Սիրիական կենտրոնական հեռուստատեսության շենքում տեղի է ունեցել պայթյուն, հաղորդվում է զոհերի մասին

Դամասկոսի կենտրոնում տեղի է ունեցել հզոր պայթյուն: Ինչպես նշում է MIGNews-ը, պայթել է ռումբ, որը տեղադրվել է սիրիական կենտրոնական հեռուստատեսության կենտրոնակայանի երրորդ հարկում:

Հեռուստատեսությունը հաստատել է պայթյունի փաստը` հաղորդելով, որ «կան զոհեր»: Չհաստատված տվյալներով վիրավորվել են երեք հոգի: