6 օգոստոսի 2012 - 19:00 AMT
Ռուս գործարարը ֆիզիկայի բնագավառում սահմանել է մրցանակ, որը երկու անգամ ավել է Նոբելյան մրցանակից

Ռուս գործարար Յուրի Միլները ֆիզիկայի բնագավառում սահմանել է ամենամյա մրցանակ, որը երկու անգամ ավել է Նոբելյան մրցանակից, այս մասին գրում է «Տրուդ» պարբերականը:

Միլների մրցանակաբաշխությունը աշխարհում խոշորագույնն է` 3 մլն դոլար:

Պարբերականը նշում է, որ Միլների մրցանակի շնորհման պայմանները գրեթե անթերի են. այն կտրվի «ֆունդամենտալ ֆիզիկայում և հարակից բնագավառներում նշանակալի նվաճումների համար», սակայն պարտադիր չէ, որ դրանք էքսպերիմենտալ առումով հաստատված լինեն:

Բացի այդ, Միլների մրցանակաբաշխությունն ավելի ժողովրդավարական է Նոբելյանի համեմատ. Նոբելյան մրցանակաբաշխության անվանակարգում ընդգրկման գործընթացը գաղտնի է ընթանում, իսկ Միլների մրցանակաբաշխությունում կարող է առաջադրվել ցանկացած մարդ` ինտերնետի միջոցով: