Ըմբիշ Յուրի Պատրիկեևը 1/8 եզրափակչում զիջեց Բաշիր Բաբաջանզադեհին

Ըմբիշ Յուրի Պատրիկեևը 1/8 եզրափակչում զիջեց Բաշիր Բաբաջանզադեհին

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի գերծանր քաշային կարգում Յուրի Պատրիկեևը 1/8 եզրափակչում հանդիպեց Իրանի ներկայացուցիչ Բաշիր Բաբաջանզադեհի հետ:

Հայաստանի ներկայացուցիչն առաջին մրցափուլում զիջեց մրցակցին` 0:1 հաշվով: Սակայն նա կարողացավ հավաքվել, և ինչպես Հասան Բարոևի հետ առաջին մարտում, այս անգամ ևս հաղթեց` 1:0, ընդհանուր հաշիվը դարձնելով 1:1: Վերջին` երրորդ մրցափուլում, իրանցի ըմբիշին հաջողվեց միավոր վաստակել և հաղթանակի հասնել 3:1 հաշվով:

Եթե Բաբաջանզադեն կարողանա հասնել մինչև եզրափակիչ, Պատրիկեևը հնարավորություն կունենա պայքարել բրոնզե մեդալի համար:

Մինչ այդ Պատրիկեևը երեք մրցափուլերում հաղթել էր ռուսաստանցի Հասան Բարոևին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---