6 օգոստոսի 2012 - 18:29 AMT
Գրոզնիում ահաբեկչություն է իրականացվել, մահացել է չորս, վիրավորվել` երեք մարդ

Երկուշաբթի օրը, ժամը 13-ի սահմաններում Գրոզնի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, հաղորդում է Չեչնյայի Հանրապետության ՆԳՆ մամլո ծառայությունը:

Ըստ նախնական տեղեկատվության, պայթյունի արդյունքում զոհվել է 4, վիրավորվել` 3 մարդ: Զոհվածները զինծառայողներ են:

Ենթադրվում է, որ պայթուցիկ սարքը գործարկել են 2 մահապարտ-ահաբեկիչներ: Ներկայումս դեպքի վայրը շրջափակված է, աշխատում է քննչական-օպերատիվ խումբ, պարզաբանվում են պայթուցիկ սարքի տեսակն ու հզորությունը: