6 օգոստոսի 2012 - 20:00 AMT
ԱՄՆ-ում` սիկհիզմի տաճարում, մարդկանց վրա կրակ բացած անձը 40-ամյա Ուեյդ Մայքլ Փեյջն է

ԱՄՆ իշխանությունները հայտնել են այմ մարդու անունը, ով կիրակի օրը Վիսկոնսի նահանգում կրակ է բացել սիկհիզմի տաճարում գտնվող անձանց վրա: Նա 40-ամյա Ուեյդ Մայքլ Փեյջն է: Այս մասին այսօր հայտարարել է ամերիկյան վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Պենտագոնում նշել են, որ 1992թ Փեյջը ծառայության է անցել ԱՄՆ Ցամաքային զորքերում, սակայն 6 տարի անց հեռացել է այնտեղից: