6 օգոստոսի 2012 - 19:50 AMT
Շոտլանդուհու տանը երկար տարիներ կախված նկարը, հնարավոր է, պատկանում է դա Վինչիի վրձնին և արժե ավելի քան 150 մլն դոլար

Շոտլանդիայի բնակչուհին, ով ֆինանսական խնդիրների առջև է կանգնել, Sotheby's աճուրդային տանը գնահատման է ենթարկել երկար արիներ իր տանը կախված նկարը, և պարզվել է, որ կտավը պատկանում է Լեոնարդո դա Վինչիի վրձնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով People ամսագրի կայքին:

Ֆիոնա Մաքլերնը ընդամենը 8 տարեկան էր, երբ նրա բժիշկ հորը նկարը նվիրել է մի այցելու` որպես շնորհակալության նշան: Նկարն ավելի քան 50 տարի կախված է եղել շոտլանդական ֆերմերային տնակում:

Եթե նկարի հեղինակի վերաբերյալ ենթադրությունը հաստատվի, ապա դրա արժեքը կկազմի ավելի քան 155 մլն դոլար: