ԱՄՆ-Ի, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԵԱՀԿ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽԱՇ ԵՆ ՃԱՇԱԿԵԼ

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է «Ազգ» թերթը երեկ Երեւանի «Անահիտ» ռեստորանում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ա.Դրյուկովի նախաձեռնությամբ, Հայաստանում ԱՄՆ եւ ԵԱՀԿ դեսպաններ Ջ.Էվանսը եւ Վ.Պրյախինը Դրյուկովի ընկերակցությամբ խաշ են ճաշակել: Մասնավորապես ԱՄՆ դեսպանը առաջին անգամ է փորձել հայկական խոհանոցի այդ ձմեռային ճաշատեսակը: Սակայն պետք է նշել, որ նույն թերթի ճաշկերույթը պատկերող լուսանկարում կարելի է նկատել, որ գավաթները միայն գինով են լցված: Մինչդեռ, ինչպես հայտնի է խաշը ուտում են գրեթե բացառապես օղու հետ: Այնպես որ, դեսպանները դեռ շատ բան պետք է սովորեն, կողմնորոշվելու համար ազգային առանձնահատկությունների նրբություններում: Այնուամենայնիվ նասխաձեռնությունը միայն գովեստի է արժանի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---