
Հոլանդական Spyker-ը ամերիկյան General Motors-ից պահանջում է 3 միլիարդ դոլար` շվեդական Saab-ի սնանկացման դիմաց:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` հղելով Spyker-ի մամլո ծառայությանը, համապատասխան հայցը օգոստոսի 6-ին ներկայացվել է Միչիգան նահանգի Արևելյան շրջանի Շրջանային դատարան:
Ամերիկյան ընկերությունը Saab-ը գնել է 1990թ: 20 տարի անց GM-ը ընկերությունը վերավաճառել է հոլանդական Spyker-ին, որը մտադիր էր վերսկսել Saab-ի արտադրությունը:
2011-ի գարնանը շվեդական ընկերության արտադրությունը կանգ է առել` ներմուծողներին և անձնակազմին պարտք լինելու պատճառով: