«ԱՍՈՐԻՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԵՆ ԴԱՍՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԻՍԿ ԵԶԴԻՆԵՐՆ ՈՒ ՄՈԼՈԿԱՆՆԵՐԸ` ԱՇԽԱՏԱՆՔԸ»

PanARMENIAN.Net - «Ասորական համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձր է դասվում կրթությունը ինչպես աշակերտների, այնպես էլ նրանց ծնողների կողմից, այն դեպքում երբ եզդիները եւ ռուս-մոլոկանները երեխաների կրթությունը ստորադասում են նրանց մասնակցությանը տնտեսական աշխատանքներին եւ ավանդական արժեքներին հավատարիմ մնալուն», այդ մասին են վկայում ազգային փոքրամասնությունների շրջանում կրթության հարցերին նվիրված հետազոտության արդյունքները, որոնք անց է կացրել «Հազարաշեն» ԱՄ: Դրա մասին երեկ Հայաստանի ԱՄ Հնեաբանության եւ ազգագրության ինստիտուտում տեղի ունեցած շնորհահանդեսի ժամանակ տեղեկացրել է Հայաստանի կառավարության ապարատի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության նախագահ Հ.Խարատյանը: Հետազոտությունը անց է կացվել Հայաստանի ազգային փոքրամասնություններով կոմպակտ բնակեցված 23 բնակավայրերում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---