Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-15-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները վերոհիշյալ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր:

 Ուշագրավ
---