7 օգոստոսի 2012 - 13:03 AMT
Անդրեյ Մակարևիչը` Պուտինին. Ես չեմ հավատում, որ Դուք այդքան թքած ունեք երկրի վրա, որը Ձեզ նախագահ է ընտրել

Անվանի երաժիշտ, «Մաշինա վրեմենի» խմբի առաջնորդ Անդրեյ Մակարևիչը բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում կոչ է արել պետության ղեկավարին որոշել համատարած կոռուպցիայի խնդիրը: Երաժիշտն իր նամակը որոշել է դրել տպավորություններից հետո, որոնք ստացել է երկրով մեկ կատարած ուղևորությունների արդյունքում, որոնց ժամանակ ցնցվել է կոռուպցիայի ծավալներից: Մակարևիչի նամակը հրապարակել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:

«Ձեզ, իհարկե, քաջ ծանոթ է «ետ գլորում» տերմինը: Դեռ 5-6 տարի առաջ երկրում ետ գլորումը կազմում էր 30 տոկոս, իսկ այսօր` 70 տոկոս: Ես գիտեմ դեպք, երբ ետ գլորումը կազմել է 95 տոկոս: Այդ մասին այսօր գիտի ողջ երկիրը: Գիտի և լռում է: Ես գիտեմ, Դուք կասեք` դիմեք դատարան: Նրանք չեն գնա դատարան, որովհետև մեր դատարանն այսօր կամ անցանկալի մարդկանց պատժելու մեքենա է կամ հայցորդներից փող ընդունելու ապարատ»,- ասել է երաժիշտը:

Նամակի ավարտին Մակարևիչը խնդրում է Պուտինին միջամտել, քանի որ «այսօր մեր կյանքում լուրջ փոփոխությունները տեղի են ունենում բացառապես Ձեր որոշմամբ, Ձեր խոսքով, Ձեր հայեցողությամբ: Ես չեմ հավատում, որ Դուք այդքան թքած ունեք երկրի վրա, որը Ձեզ նախագահ է ընտրել»,- ասել է «Մաշինա վրեմենի» խմբի առաջնորդը:

Նախագահական քարոզարշավի ժամանակ երաժիշտը նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի վստահված անձն էր: