Պրոմեթեյ բանկը կազմակերպում է բարեգործական չվերթեր` սիրիահայ երեխաների հանգիստը Հայաստանում անցկացնելու համար

Պրոմեթեյ բանկը կազմակերպում է բարեգործական չվերթեր` սիրիահայ երեխաների հանգիստը Հայաստանում անցկացնելու համար

PanARMENIAN.Net - Պրոմեթեյ բանկը, կարևորելով ազգային միասնականության դերը հասարակական կյանքում և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում, ֆինանսավորել է բարեգործական չվերթեր՝ սիրիահայ երեխաների ամառային հանգիստը Հայաստանում կազմակերպելու նպատակով:

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի Տուն» ծրագրի շրջանակներում երիտասարդները հայրենիքում կայցելեն պատմամշակութային և տեսարժան վայրեր, կծանոթանան հայկական դարավոր արժեքներին և կվայելեն իրենց հանգիստը ամառային ճամբարներում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Բարեգործական չվերթերը կիրականացվեն Երևան-Դամասկոս-Երևան ուղղությամբ օգոստոսի 9-ին և 23-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---