7 օգոստոսի 2012 - 15:53 AMT
ՌԴ ԶՈւ ԳՇ. Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ռուսական ռազմաբազաները չեն մասնակցի «Կովկաս 2012» զորավարժություններին

Աբխազիայի, Հայաստանի և Հարավային Օսեթիայի տարածքներում տեղակայված ռուսական ռազմական բազաների զորքերը չեն ընդգրկվելու «Կովկաս 2012» հրամանատարական-շտաբային ռազմավարական զորավարժություններում, հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Նրա խոսքով, զորավարժություններն անցկացվելու են միայն ՌԴ տարածքում: Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը նշել է, որ զորավարժությունների ուղղվածությունը չի ենթադրում սպառնալիք այլ երկրներին և ռազմաքաղաքական դաշինքներին:

Զորավարժությունները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին: