21 դեկտեմբերի 2004 - 19:22 AMT
ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՎ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՄԱՍՆԱՏՎԻ, ԳՏՆՈՒՄ Է «ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ
Տիգրիս եւ Եփրատ ավազաններն ապագայում պետք է միջազգային վերահսկողության տակ անցնեն ըստ գաղտնի զեկույցի, որը«Թուրքիայի կառավարությունը թաքցնում է ժողովրդից», հայտարարել է թուրքական «Բարօրություն» կուսակցության առաջնորդ Ռեջաի Կուտանը: Այս մասին տեղեկացնում է «Յենի Շաֆագ» թուրքական թերթը: Եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ապա այն կմասնատվի, գտնում է ազդեցիկ թուրք քաղաքական գործիչը: «Կառավարությունը ժողովրդին չի հայտնել ԵՄ-ի կողմից պատրաստված այդ զեկույցի մասին, որտեղ նշվում է, որ ապագայում խմելու ջուրն ավելի թանկ կարժենա քան նավթը»: Հատկապես այդ պատճառով, Տիգրիսն ու Եփրատը, համարվելով Մերձավոր Արեւելքում խմելու ջրի ամենահզոր աղբյուրները, պետք է միջազգային վերահսկողության տակ անցնեն: